National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.02.2022
Քննարկվել է տուգանման բալային համակարգին վերաբերող օրենքի նախագիծը
1 / 4

Խորհրդարանը փետրվարի 8-ին գումարած հերթական նիտերի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը խմբակցության որոշմամբ համարվել է արտահերթ հարց:

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է, որ  օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ:

Հիմնական զեկուցողը նշել է, որ գործող օրենքով խախտվում են քաղաքացիների իրավունքները: Ըստ նրա՝ ՀՀ Սահմանադրությամբ արգելվում է նույն արարքի համար կրկնակի պատասխանատվությունը: Գործող կարգավորումներով վարորդների համար միաժամանակ նախատեսվում է տուգանք դրամական միջոցների, նաեւ տուգանային միավորների մասով: Բոլոր վարորդներին տրվող 9 միավորն սպառվելու դեպքում առաջանում է վարորդական իրավունքի կասեցում: Գեղամ Մանուկյանի խոսքով՝ դա առանձին պատասխանատվության միջոց է, որը զուգահեռ կիրառվում է այլ պատասխանատվության միջոցների հետ՝ նույն արարքի համար:

Հարակից զեկուցող ՀՀ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է հանձնաժողովի դիրքորոշումը:  Պատգամավորն անդրադարձել է վիճակագրական որոշ տվյալների, ըստ որոնց, բալային համակարգը  դրական ազդեցություն է ունեցել Երեւան քաղաքում ՃՏՊ-ների նվազեցման հարցում:

Անդրադառնալով հեղինակների՝ օրենքի նախագծի հակասահմանադրական համարող պնդմանը, Արմեն Խաչատրյանը նշել է, որ  այդ հարցը կարելի է վիճարկել միայն համապատասխան մարմնում՝ Սահմանադրական դատարանում: Նա կոչ է արել հեղինակներին հարցի սահմանադրականությունը վիճարկել հենց այնտեղ:

Կառավարության եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Փոխոստիկանապետի խոսքով՝ գործող կարգավորումները լիովին համապատասխանում են ինչպես միջազգային իրավական սկզբունքներին, այնպես էլ ներպետական իրավակարգավորումներին:

Արա Ֆիդանյանն ընդգծել է, որ գործող կարգավորումներով նույն արարքի համար կրկնակի պատասխանատվություն նախատեսված չէ եւ առաջարկել է նախագծով քննարկվող՝ գործող օրենսգրքի հոդվածները թողնել անփոփոխ:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներում նշել են, որ օրենքի նախագծով մատնանշած Սահմանադրության հոդվածը վերաբերում է «նույն արարքի համար կրկնակի չդատվելուն»: Իսկ բալային համակարգին վերաբերող կարգավորումներով իրավախախտումների համար կիրառվում է տուգանային միավոր: Գործող կարգավորումներով անձը ոչ թե պատասխանատվության է ենթարկվում նախորդ իրավախախտման համար, այլ այն դեպքում, երբ պարբերաբար կատարում է այնպիսի խախտումներ, որոնք հանրության համար վտանգ են ներկայացնում. արդյունքում անձը ենթարկվում է ավելի խիստ պատասխանատվության:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Նա նշել է, որ բալային համակարգում կան խնդիրներ, եւ ներկայացված նախագիծը միտված է այդ խնդիրները բարձրաձայնելուն եւ լուծելուն: Պատգամավորն ընդգծել է, որ իրենց խմբակցությունը դիմելու է նաեւ Սահմանադրական դատարան:

Եզրափակիչ ելույթներում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն ու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պատասխանել են հնչեցված հարցերին:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am